04.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.52 -0.43 | |
GBP | 494.73 +2.91 | |
EUR | 425.9 -0.45 | |
GEL | 142.49 +2.30 | |
RUB | 7.41 -0.05 |
Կորոնավիրուսից 75 տարեկանում մահացել է Ֆրանսիայում հայազգի քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանը։ Լուրը հաղորդում է LePoint լրատվականը։
Պատրիկ Դևեջյանը ծնվել էր 1944թ. օգոստոսի 26-ին։ Նա ակտիվ ներգրավված էր Ֆրանսիայի քաղաքական կյանքում։ 2002 թվականին նշանակվել է տեղական ինքնակառավարման հարցերի նախարար, 2004 թվականին Ֆրանսիայի արդյունաբերության նախարարի պորտֆելն է զբաղեցրել։
Դևեջյանը Twitter-ում ավելի վաղ տեղեկացրել էր, որ վարակված է կորոնավիրուսով։