570 դիտում, 2020.03.29 10:52

Դոնալդ Թրամփը որոշել է․ Նյու Յորքում կարանտին չի սահմանվի

Դոնալդ Թրամփը որոշել է․ Նյու Յորքում կարանտին չի սահմանվի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Յորքում կարանտին չի սահմանի։ Այս մասին նա գրել է թվիթերյան իր էջում, մանրամասնելով, որ որոշումն ընդունվել է Սպիտակ տան կորոնավիրուսի հարցերով խմբի առաջարկով, ինչպես նաեւ Նյու Յորքի, Նյու Ջերսիի եւ Կոնեկտիկուտի նահանգապետերի հետ խորհրդակցության արդյունքում։

«Ես խնդրել եմ Հիվանդությունների վերահսկման եւ պրոֆիլակտիկայի կենտրոններին ճանապարհորդությունների հարցում առաջարկներով ներկայանալու մասին, որոնք կգործարկվեն նահանգապետերի կողմից՝ դաշնային կառավարությունների հետ խորհրդակցելով։ Կարանտինը պարտադիր չի լինի։ Մանրամասներն ամբողջովին կմշակվեն Հիվանդությունների վերահսկման եւ պրոֆիլակտիկայի կենտրոնների կողմից։ Շնորհակալություն»,-գրել է Դոնալդ Թրամփը։

 

կիսվել նյութով -