On the recommendation of the White House CoronaVirus Task Force, and upon consultation with the Governor’s of New York, New Jersey and Connecticut, I have asked the @CDCgov to issue a strong Travel Advisory, to be administered by the Governors, in consultation with the....
— Donald J. Trump (@realDonaldTrump) March 29, 2020
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Յորքում կարանտին չի սահմանի։ Այս մասին նա գրել է թվիթերյան իր էջում, մանրամասնելով, որ որոշումն ընդունվել է Սպիտակ տան կորոնավիրուսի հարցերով խմբի առաջարկով, ինչպես նաեւ Նյու Յորքի, Նյու Ջերսիի եւ Կոնեկտիկուտի նահանգապետերի հետ խորհրդակցության արդյունքում։
«Ես խնդրել եմ Հիվանդությունների վերահսկման եւ պրոֆիլակտիկայի կենտրոններին ճանապարհորդությունների հարցում առաջարկներով ներկայանալու մասին, որոնք կգործարկվեն նահանգապետերի կողմից՝ դաշնային կառավարությունների հետ խորհրդակցելով։ Կարանտինը պարտադիր չի լինի։ Մանրամասներն ամբողջովին կմշակվեն Հիվանդությունների վերահսկման եւ պրոֆիլակտիկայի կենտրոնների կողմից։ Շնորհակալություն»,-գրել է Դոնալդ Թրամփը։