354 դիտում, 2020.03.29 10:47

ԱՄՆ-ում մահացել է կորոնավիրուսով վարակված առաջին դատապարտյալը

ԱՄՆ-ում մահացել է կորոնավիրուսով վարակված առաջին դատապարտյալը

ԱՄՆ-ում մահացել է կորոնավիրուսով վարակված առաջին դատապարտյալը։ Այս մասին հայտնում են ԱՄՆ Դաշնային Բյուրոյի բանտի կայքից։

Ըստ բյուրոյի՝ մարտի 19-ին, 49-ամյա Պատրիկ Ջոնսոնը, որը պատիժ էր կրում Լուիզիանայի Օքդեյլի բանտում, բողոքել է երկարատև հազից: Հիվանդանոցում թեստ անցկացնելուց հետո դատապարտյալի մոտ կորոնավիրուս է հաստատվել։

Նշվում է, որ Պատրիկ Ջոնսոնը Տեխասի դատարանի կողմից դատապարտվել է 324 ամսվա ազատազրկման ՝ թմրամիջոց պարունակող նյութեր բաշխելու համար։  Նա 2017 թվականի ապրիլի 26-ից գտնվում էր Օքդեյլի բանտում: 

Ըստ ԱՀԿ վերջին տվյալների ՝ աշխարհում գրանցվել է վարակի ավելի քան 570 հազար դեպք, մահացել է ավելի քան 26 հազար մարդ:

կիսվել նյութով -