1128 դիտում, 2020.03.29 10:39

Կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված մարտահրավերների հաղթահարմանը աջակցելու նպատակով՝ հայտարարվում է դրամաշնորհների մրցույթ

Կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված մարտահրավերների հաղթահարմանը աջակցելու նպատակով՝  հայտարարվում է դրամաշնորհների մրցույթ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է դրամաշնորհների մրցույթ՝ կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված մարտահրավերների հաղթահարմանը աջակցելու նպատակով։ Նախարարության կայք էջում հրապարակված համապատասխան հայտարարության տեքստում ասվում է, որ այն ընկերությունները, որոնք կառաջարկեն առավել արդյունավետ և նորարարական լուծումներ, կստանան դրամաշնորհներ իրենց նախագծերի իրագործման նպատակով:

Մրցույթի ընդհանուր բյուջեն կազմում է 22 մլն ՀՀ դրամ և տրամադրվելու է հինգ լավագույն նախագծերը ներկայացրած ընկերություններին՝ համապատասխանաբար 10մլն, 5մլն, 3մլն, 2մլն, 2մլն ՀՀ դրամ գումարի չափով:

Հայտերն ընդունվում են մինչև ս.թ. ապրիլի 3-ը ժամը 24։00։