12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է դրամաշնորհների մրցույթ՝ կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված մարտահրավերների հաղթահարմանը աջակցելու նպատակով։ Նախարարության կայք էջում հրապարակված համապատասխան հայտարարության տեքստում ասվում է, որ այն ընկերությունները, որոնք կառաջարկեն առավել արդյունավետ և նորարարական լուծումներ, կստանան դրամաշնորհներ իրենց նախագծերի իրագործման նպատակով:
Մրցույթի ընդհանուր բյուջեն կազմում է 22 մլն ՀՀ դրամ և տրամադրվելու է հինգ լավագույն նախագծերը ներկայացրած ընկերություններին՝ համապատասխանաբար 10մլն, 5մլն, 3մլն, 2մլն, 2մլն ՀՀ դրամ գումարի չափով:
Հայտերն ընդունվում են մինչև ս.թ. ապրիլի 3-ը ժամը 24։00։