20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Երևանի քաղաքապետարանը, համագործակցելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ, նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ամենօրյա ռեժիմով ախտահանում է Երեւանի կանգառները, աղբամանները եւ տրանսպորտային միջոցները եւ այլ հանրային վայրեր: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Քաղաքապետարանը, ԱԻՆ-ի հետ համագործակցությամբ, ամենօրյա ռեժիմով ախտահանում է Երեւանի կանգառները, աղբամանները, տրանսպորտային միջոցները եւ այլ հանրային վայրեր: ԵԱՍՄ համայնքային հիմնարկը նաեւ ջրցան մեքենաներով ախտահանում է փողոցները:
Ախտահանման աշխատանքները աջակցություն են ստանում նաեւ հասարակական սեկտորից: Շնորհակալություն հայտնելով համայնքի աջակիցներին՝ այնուհանդերձ, հորդորում ենք բոլորին՝ նման կարգի աջակցության դեպքում անպայման համաձայնեցնել աշխատանքները քաղաքային իշխանության մարմինների հետ՝ առնվազն աշխատանքը համակարգելու եւ անվտանգության նկատառումներով:
Հատկապես արտակարդ դրության պայմաններում աշխատանքները պետք է համակարգված լինեն»,- գրել է Կարապետյանը: