1458 դիտում, 2020.03.29 08:54

Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում երկու՝ 55 տարեկան կնոջ և 73 տարեկան տղամարդու մահ է գրանցվել․ Արսեն Թորոսյան

Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում երկու՝ 55 տարեկան կնոջ և 73 տարեկան տղամարդու մահ է գրանցվել․ Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Ցավով պետք է նշեմ, որ վերջին 1 ժամվա մեջ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում երկու մահ ունեցանք՝ 55 տարեկան կնոջ և 73 տարեկան տղամարդու, որոնք ունեին կորոնավիրուսային հիվանդություն՝ զուգակցված այլ քրոնիկական հիվանդություններով։

Բժիշկներն արեցին ամեն հնարավորը նրանց կյանքը փրկելու համար, ինչը ցավոք չհաջողվեց...

Ցավակցում եմ նրանց հարազատներին»։

 

կիսվել նյութով -