564 դիտում, 2020.03.29 00:08

Նյու Յորքում ամեն 17 րոպեն մեկ կորոնավիրուսից մեկ մարդ է մահանում. Թրամփը մտադիր է քաղաքում կարանտին հայտարարել

Նյու Յորքում ամեն 17 րոպեն մեկ կորոնավիրուսից մեկ մարդ է մահանում. Թրամփը մտադիր է քաղաքում կարանտին հայտարարել

Վերջին երկու օրվա ընթացքում Նյու Յորքում ամեն 17 րոպեն մեկ կորոնավիրուսից մեկ մարդ է մահանում: Այս մասին գրում է New York Post-ը:

Նշվում է, որ հինգշաբթի և ուրբաթ կորոնավիրուսից ևս 84 մարդ է մահացել Նյու Յորքում:

Նյու Յորքում վերջին տվյալներով վիրուսից վարակվել է 53 318 մարդ, որը կազմում է ԱՄՆ-ում վարակվածների ընդհանուր թվի գրեթե կեսը, մահացել է 728 մարդ:

Այս առիթով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է Նյու Յորքում կարանտին մտցնել՝ կորոնավիրուսի տարածումը կախնելու նպատակով:

կիսվել նյութով -