Վերջին երկու օրվա ընթացքում Նյու Յորքում ամեն 17 րոպեն մեկ կորոնավիրուսից մեկ մարդ է մահանում: Այս մասին գրում է New York Post-ը:
Նշվում է, որ հինգշաբթի և ուրբաթ կորոնավիրուսից ևս 84 մարդ է մահացել Նյու Յորքում:
Նյու Յորքում վերջին տվյալներով վիրուսից վարակվել է 53 318 մարդ, որը կազմում է ԱՄՆ-ում վարակվածների ընդհանուր թվի գրեթե կեսը, մահացել է 728 մարդ:
Այս առիթով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է Նյու Յորքում կարանտին մտցնել՝ կորոնավիրուսի տարածումը կախնելու նպատակով: