370 դիտում, 2020.03.28 23:12

Նոյերը ցանկանում է կարիերան շարունակել «Բավարիա»-ում

Նոյերը ցանկանում է կարիերան շարունակել «Բավարիա»-ում

Գերմանիայի ազգային թիմի և Մյունխենի «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը չի ցանկանում տեղափոխվել Անգլիա:

Այս մասին գրում է Goal կայքը:

Ավելի վաղ գերմանական ԶԼՄ-ները գրում էին, որ Նոյերը կարող է տեղափոխվել Լոնդոնի «Չելսի»-ի, սակայն դարպասապահը չի ուզում կարիերան շարունակել Պրեմիեր լիգայում: Նա փոխել է միտքը և կմնա «Բավարիա»-ում:

Մանուել Նոյերն աշխարհի չեմպիոն է դարձել Գերմանիայի հավաքականի կազմում: Նա «Բավարիա» է տեղափոխվել 2011 թվականին «Շալկե»-ից: Ընդհանուր առմամբ մյունխենյան ակումբի կազմում Նոյերը մասնակցել է 241 խաղի:

կիսվել նյութով -