396 դիտում, 2020.03.28 22:29

Օսկար Տաբարեսը 14 տարի Ուրուգվայի հավաքականը գլխավորելուց հետո հեռացվել է պաշտոնից

Օսկար Տաբարեսը 14 տարի Ուրուգվայի հավաքականը գլխավորելուց հետո հեռացվել է պաշտոնից

Ուրուգվայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Օսկար Տաբարեսը, 14 տարի գլխավորելով ընտրանին, հեռացվել է պաշտոնից:

Ուրուգվայի ֆուտբոլի ասոցացիան որոշում է կայացրել 400 աշխատակիցների պայմանագրերը խզել, այդ թվում՝ Տաբարեսի հետ:

Պատճառը կորոնավիրուսի պանդեմիան է և ֆինանսական խնդիրները, որոնք առաջացել են համավարակի հետևանքով:

73-ամյա Օսկար Տաբարեսը Ուրուգվայի հավաքականի գլխավոր մարզիչն էր 2006 թվականից: Նրա գլխավորությամբ թիմը 2011 թվականին դարձել է Copa America-ի հաղթող:

կիսվել նյութով -