524 դիտում, 2020.03.28 22:13

Առայսօր Արցախում կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել

Առայսօր Արցախում կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել

Արցախի առողջապահության նախարարությունից տեղեկատվական շտաբին փոխանցում են, որ հանրապետության բուժհաստատություններում նոր կորոնավիրուսի կասկածով մեկուսացված քաղաքացիներ չկան:

Նախարարությունից նաև հիշեցնում են, որ առայսօր Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել:
«Հորդորում ենք պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող՝ ԱՀ առողջապահության նախարարության կողմից առաջարկվող միջոցները»,- ասված է Արցախ տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրության մեջ։

կիսվել նյութով -