576 դիտում, 2020.03.28 22:05

Կառավարությունը ճգնաժամը հաղթահարելու միջոցառումների նոր խումբ կընդունի

Կառավարությունը ճգնաժամը հաղթահարելու միջոցառումների նոր խումբ կընդունի

Հայաստանի Հանրապետության կառավարությունը կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված ճգնաժամը հաղթահարելու նոր միջոցառումներ է մշակում։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Գիտեք, որ կառավարությունն արդեն 5 միջոցառման մասին որոշում կայացրել է, մշակվում են նոր միջոցառումներ։ Այդ 5 միջոցառումները կգործեն չորեքշաբթի առավոտվանից։ Պատրաստվում է միջոցառումների նոր խումբ, այդ նոր խումբը նույնպես կընդունվի կառավարության առաջիկա նիստում։ Մենք այս դժվար ժամանակներում պետք է լինենք մաքսիմալ համախմբված, իսկ մենք ցույց ենք տվել, որ կարող ենք դա անել։ Ես ուզում եմ մեզ բոլորիս, մարդկությանն ընդհանրապես, մեր դաշնակիցներին և գործընկերներին աշխարհի բոլոր կողմերում հաջողություն մաղթել»,- նշեց Փաշինյանը։

Նա նշեց, որ կորոնավիրուսը դարձավ այն փարձաքարը, որ ստիպեց երկրներին առանձին-առանձին գործել։ «Կարծում եմ՝ ժամանակն է, որպեսզի մենք բոլորս կարողանանք քննարկել ավելի միասնական գործողություններ մշակելու հնարավորությունը, որովհետև կարծում եմ, որ այդ միասնական գործողությունները կարող են ավելի արդյունավետ լինել»,- ասաց նա։

կիսվել նյութով -