648 դիտում, 2020.03.28 21:36

Ադրբեջանում կորոնավիրուսից մահվան 4-րդ դեպքն է գրանցվել. «ՌԻԱ Նովոստի»

Ադրբեջանում կորոնավիրուսից մահվան 4-րդ դեպքն է գրանցվել. «ՌԻԱ Նովոստի»

Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 182-ի, միայն այսօր վարակման 17 դեպք և մահվան չորրորդ դեպքն է գրանցվել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ 15 մարդ ապաքինվել է: Հիվանդների թվում կա նաև ՌԴ քաղաքացի:

Ներկա պահին երկրում կա 163 ակտիվ վարակակիր, որոնք գտնվում են բժիշկների հսկողության տակ: Նրանցից 23-ի վիճակը ծանր է: