584 դիտում, 2020.03.28 21:18

Հաստատված դեպքերի թիվը` 407, ապաքինվել է 30 քաղաքացի

Հաստատված դեպքերի թիվը` 407, ապաքինվել է 30 քաղաքացի

Ցավոք սրտի, կորոնավիրուսի աճ ենք ունենում Հայաստանում, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր էլ մոտավորապես ունեցել ենք 35 նոր ախտորոշում», - ասաց վարչապետը:

Ստացվում է, որ այս պահին վարակվածների թիվը Հայաստանում 407 է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 372-ի, իսկ առողջացածների թիվը դարձել է 30։

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 43 նոր դեպք: Այս մասին նշված է ՀՀ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: Հայաստանում մարտի 28-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 372 է: Թեստերից 2172-ը բացասական արդյունք է տվել: Մարտի 26-ին արձանագրվել է կորոնավիրուսով հիվանդի մահվան առաջին դեպքը:

կիսվել նյութով -