23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Ցավոք սրտի, կորոնավիրուսի աճ ենք ունենում Հայաստանում, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այսօր էլ մոտավորապես ունեցել ենք 35 նոր ախտորոշում», - ասաց վարչապետը:
Ստացվում է, որ այս պահին վարակվածների թիվը Հայաստանում 407 է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 372-ի, իսկ առողջացածների թիվը դարձել է 30։
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 43 նոր դեպք: Այս մասին նշված է ՀՀ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: Հայաստանում մարտի 28-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 372 է: Թեստերից 2172-ը բացասական արդյունք է տվել: Մարտի 26-ին արձանագրվել է կորոնավիրուսով հիվանդի մահվան առաջին դեպքը: