Ռուսաստանի կողմից մարտի 30-ից ժամանակավորապես պետական սահմանի փակելը հայկական ապրանքի արտահանմանը չի խանգարելու։ Այդ մասին ՌԴ կառավարության որոշումից քիչ անց ֆեյբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հայտնել է, որ խնդրի շուրջ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։
Հիշեցնենք, որ այսօր Կորոնավիրուսի համավարակի պատճառով Ռուսաստանի վարչապետը հրահանգել էր սահմանափակել մարդկանց, ավտոմեքենաների, գնացքների տեղաշարժը դաշնության պետական սահմանի բոլոր անցակետերում, այդ թվում՝ ռուս-բելառուսական սահմանի ցամաքային հատվածում: Բայց թե մինչեւ երբ են գործելու սահմանափակումները, փաստաթղթում չի նշվում: