23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Ռուսաստանը մարտի 30-ից ժամանակավորապես փակում է պետական սահմանը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Կորոնավիրուսի համավարակի պատճառով վարչապետ Միխայիլ Միշուստինը հրահանգել է սահմանափակել մարդկանց, ավտոմեքենաների, գնացքների տեղաշարժը դաշնության պետական սահմանի բոլոր անցակետերում, այդ թվում՝ ռուս-բելառուսական սահմանի ցամաքային հատվածում: Բայց թե մինչեւ երբ են գործելու սահմանափակումները, փաստաթղթում չի նշվում:
Փաստաթղթում ոչինչ չի նշվում ԵԱՏՄ անդամ երկրների եւ նրանց քաղաքացիների մասին։ Որոշումից դատելով, խնդիրներ են ստեղծվելու Հայաստանից Ռուսաստան մեկնող հատկապես բեռնափոխադրող ուղեւորների եւ բեռնատարների համար։
Ի դեպ, այսօրվանից մինչեւ ապրիլի 5-ը Ռուսաստանում ոչ աշխատանքային օրեր են: Մարդկանց հորդորել են տնից դուրս գալ միայն ծայրահեղ անհարժեշտության դեպքում: Տեղեկացնեմ նաեւ, որ Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 228 դեպք է արձանագրվել: Վերջին պաշտոնական տվյալների համաձայն՝ դաշնության 62 շրջաններում կորոնավիրուսով վարակվել է ընդհանուր առմամբ 1264 մարդ, ապաքինվել՝ 49-ը, մահացել՝ 4 հոգի: