կարևոր
1818 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-28 20:11

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 86-ի

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 86-ի

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1-ով։ Ինչպես հաղորդում է aliq.ge-ն, այս մասին հայտնել է կառավարության StopCov.ge հատուկ կայքը:

Սա մարտի 28-ի համար լաբորատոր հաստատված արդեն 2-րդ դեպքն է: Նոր պացիենտը տեղափոխվել է 1-ին համալսարանական կլինիկա: Այստեղ ընդհանուր առմամբ 14 վարակակիր է բուժում ստանում: Կլինիկայից հայտնում են, որ հիվանդի վիճակը կայուն է:

Այս պահին ակտիվ դեպքերը 70-ն են, 14-ն արդեն ապաքինվել է: Ծանր է համարվում 4 հիվանդի վիճակ, մահվան ելքով դեպք երկրում չկա:

Կարանտինի գոտում մնում է 4600 մարդ, 239 պացիենտ բժիշկների հատուկ հսկողության տակ է ստացիոնար ռեժիմով: