05.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.14 +0.19 | |
GBP | 493.05 -1.23 | |
EUR | 415.64 +1.98 | |
GEL | 149.87 +0.49 | |
RUB | 6.71 -0.02 |
Վատիկանում՝ Սուրբ Պետրոսի դատարկ հրապարակում, Հռոմի 83-ամյա քահանայապետն աղոթք է արել եւ ուղերձով դիմել է Հռոմի ու աշխարհի հավատացյալներին: Ուղերձն ավանդաբար ընթերցվում է տարվա մեջ երկու անգամ՝ Սուրբ Ծննդի եւ Հարության տոներին:
«Մենք վախեցած ու մոլորված ենք: Այս անսպասելի, բուռն փոթորիկի ժամանակ բոլորս մի նավում ենք, բոլորս փխրուն ու ապակողմնորոշված,- ասել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը եւ հավելել, որ այս համավարակից առաջ մարդիկ դրսեւորել են ագահություն, անտեսել են պատերազմները եւ անարդարությունը, միայն շահույթով հետաքրքրված՝ չեն լսել աղքատների լացը, չեն լսելմեր տկարացող մոլորակի գանգատները: «Մենք կարծում էինք, որ այդպես կարող ենք շարունակել, ուզում էինք առողջ մնալ հիվանդ աշխարհում»,-նշել է քահանայապետն իր ուղերձում: