կարևոր
1808 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-28 19:06

Ձանիոլոն Մխիթարյանին ֆենոմենալ ֆուտբոլիստ է համարում

Ձանիոլոն Մխիթարյանին ֆենոմենալ ֆուտբոլիստ է համարում

Իտալիայի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին ֆենոմենալ ֆուտբոլիստ է համարում:

«Հենրիխ Մխիթարյանը մեծ, ֆենոմենալ ֆուտբոլիստ է։ Նա մեծ ֆուտբոլիստ է խաղադաշտում, և մեծ մարդ խաղադաշտից դուրս»,- Ձանիոլոյի խոսքերը փոխանցել է Mediagol.it կայքը:

Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա» տեղափոխվեց ընթացիկ մրցաշրջանի մեկնարկին: «Գայլերի» կազմում հայ ֆուտբոլիստը դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: