կարևոր
3543 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-28 18:10

Մեկնարկել է հանրապետական մաղթանքի արարողությունը․ դուրս կբերվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդի հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում  մեկնարկել է հանրապետական մաղթանքի արարողությունը Հայաստանի և հայ ժողովրդի համար: 

Այս առիթով դուրս կբերվի Հայոց Եկեղեցու մեծագույն սրբություններից մեր հավատքի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը։

Արարողությունը բարեպաշտ ժողովրդի համար հեռարձակվում է ժամը 18։00-ին Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում և «Շողակաթ» հեռուստաընկերությամբ։