«Moderna Therapeutics» կենսատեխնոլոգիական ընկերության հիմնադիր Նուբար Աֆեյանը հույս հայտնեց, որ գարնանը կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումից արդյունք կստանան: Այս մասին Աֆեյանը հայտնեց «COVID-19. առերեսվելով համաշխարհային վախին» թեմայով առցանց վեբինարի ընթացքում:
Աֆեյանը վեբինարի մասնակիցներին ներկայացրեց իր ստեղծած «Moderna Therapeutics» կենսատեխնոլոգիական ընկերության ստեղծած պատվաստանյութի վերաբերյալ տեղեկությունը, նշելով, որ այժմ ընթանում են կլինիկական փորձարկումներ, և հույս ունի, որ գարնանը կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումից արդյունք կունենան:
Պատվաստանյութը կլինիկական փորձարկումներ է անցնում մարտի 17-ից:
Առցանց վեբինարին մասնակցում էին նաև «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և UWC Դիլիջան միջազգային դպրոցի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կառավարման խորհրդի անդամ Լորդ Արա Դարզին, «Մաքքինզի ընդ Քոմփանի» ընկերության տնօրեն Անդրե Անդոնյանը և բժիշկ Դավիթ Նաբարրոն: