674 դիտում, 2020.03.28 17:03

Իրանում մոտ 300 մարդ մահացել է ոչ թե կորոնավիրուսից, այլ մեթանոլ օգտագործելուց. Նյու Յորք Թայմս

Իրանում մոտ 300 մարդ մահացել է ոչ թե կորոնավիրուսից, այլ մեթանոլ օգտագործելուց. Նյու Յորք Թայմս

Իրանում մոտ 300 մարդ մահացել է ոչ թե կորոնավիրուսից, այլ մեթանոլ օգտագործելուց: «Նյու Յորք Թայմս»-ը, վկայակոչելով իրանական լրատվական աղբյուրներին, հաղորդում է նաեւ, որ ավելի քան 1000 մարդ թունավորվել է: Պատճառը տարածված կեղծ լուրերն են, թե մեթանոլի օգտագործումը պաշտպանում է մարդկանց կորոնավիրուսով վարակվելուց:

«Մյուս երկրները միայն մեկ խնդիր ունեն՝ կորոնավիրուսի համավարակը: Իսկ մենք պետք է պայքարենք կորոնավիրուսի դեմ ու միաժամանակ բուժենք մարդկանց ալկոհոլային թունավորումից»,-ասել է Իրանի առողջապահության նախարարության խորհրդականը: Այս պահին Իրանում 35 հազար վարակակիր կա:

կիսվել նյութով -