10.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.78 -0.50 | |
GBP | 490.75 -1.13 | |
EUR | 415.48 -0.02 | |
GEL | 150.15 +0.23 | |
RUB | 6.71 -0.01 |
Իրանում մոտ 300 մարդ մահացել է ոչ թե կորոնավիրուսից, այլ մեթանոլ օգտագործելուց: «Նյու Յորք Թայմս»-ը, վկայակոչելով իրանական լրատվական աղբյուրներին, հաղորդում է նաեւ, որ ավելի քան 1000 մարդ թունավորվել է: Պատճառը տարածված կեղծ լուրերն են, թե մեթանոլի օգտագործումը պաշտպանում է մարդկանց կորոնավիրուսով վարակվելուց:
«Մյուս երկրները միայն մեկ խնդիր ունեն՝ կորոնավիրուսի համավարակը: Իսկ մենք պետք է պայքարենք կորոնավիրուսի դեմ ու միաժամանակ բուժենք մարդկանց ալկոհոլային թունավորումից»,-ասել է Իրանի առողջապահության նախարարության խորհրդականը: Այս պահին Իրանում 35 հազար վարակակիր կա: