552 դիտում, 2020.03.28 16:47

«Հաղթանակ» զբոսայգու՝ տարիներ շարունակ անտեսված անտառը նոր շունչ կառնի (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

«Հաղթանակ» զբոսայգու՝ տարիներ շարունակ անտեսված անտառը նոր շունչ կառնի (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

 «Հաղթանակ» զբոսայգու անտառային հատվածն արդեն անցանելի է, այն շուտով նոր շունչ կստանա։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից։

«Տասնյակ տարիներ տարածքին մոտենալն անհնար էր: Անհիշելի ժամանակներից այստեղ սանիտարական մաքրում չէր կատարվել: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ստորաբաժանումը նախորդ օրերին բարեկարգման հսկայածավալ աշխատանքներ է կատարել: Դրանք շարունակվելու են՝ զբոսայգու կանաչ հատվածները համաքաղաքացիներին խնամված վերադարձնելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ

 

Ֆոտոշարք

կիսվել նյութով -