24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
«Հաղթանակ» զբոսայգու անտառային հատվածն արդեն անցանելի է, այն շուտով նոր շունչ կստանա։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից։
«Տասնյակ տարիներ տարածքին մոտենալն անհնար էր: Անհիշելի ժամանակներից այստեղ սանիտարական մաքրում չէր կատարվել: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ստորաբաժանումը նախորդ օրերին բարեկարգման հսկայածավալ աշխատանքներ է կատարել: Դրանք շարունակվելու են՝ զբոսայգու կանաչ հատվածները համաքաղաքացիներին խնամված վերադարձնելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ