09.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.28 -0.33 | |
GBP | 491.88 -0.32 | |
EUR | 415.5 +1.12 | |
GEL | 149.92 +0.02 | |
RUB | 6.72 -0.01 |
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ։ Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նախագահ Սարգսյանը հետաքրքվել է Արցախում մարտի 31-ին կայանալիք համապետական՝ նախագահական և խորհրդարանական ընտրությունների ընթացքով՝ հաշվի առնելով, որ վաղը ընտրարշավի վերջին օրն է։
Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ ինչպես նախորդ ընտրություններն՝ այս անգամ ևս դրանք կկազմակերպվեն և կանցկացվեն ազատ և արդար՝ ժողովրդավարության և մրցակցային պայքարի սկզբունքների պահպանմամբ։
Արմեն Սարգսյանը և Բակո Սահակյանը կարևորել են Արցախի կայունությունը և անվտանգությունն, ինչը Հայաստանի, Արցախի և համայն հայության խնդիրն ու նպատակն է։
Նախագահ Սարգսյանը հետաքրքրվել է նաև Արցախում նոր կորոնավիրուսի համավարակի տարածման կանխարգելման աշխատանքներով։