284 դիտում, 2020.03.28 15:40

Վթար՝ Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին. կա տուժած

Վթար՝ Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին. կա տուժած

 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մարտի 28-ին՝ ժամը 13:10-ին, տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 47-րդ կմ-ին բախվել են «BMW» (վարորդ՝ Արթուր Կ., ծնված 1990 թ.) և «ՎԱԶ-2109»  (վարորդ՝ Շանթ Թ., ծնված 1988 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Նազիկ Ս.-ն (ծնված 1953 թ.) տեղափոխվել է Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են «BMW» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

կիսվել նյութով -