Մահացության ամենաբարձր ցուցանիշը Իտալիայում է: Կորոնավիրուսի պատճառով առաջացած բարդությունների հետեւանքով միայն մեկ օրում Իտալիայում մահացել է 969 մարդ:
Վարակի բռնկումից ի վեր նման վիճակագրություն աշխարհի ոչ մի երկրում չի եղել: Մահացածների ընդհանուր թիվն անցնում է 9000-ը: Վարակակիրների թվով Իտալիան առաջ է անցել Չինաստանից ու հայտնվել երկրորդ հորիզոնականում: Այս պահին Իտալիայում վարակման ավելի քան 86 հազար հաստատված դեպք կա: Իտալիայից հետո Եվրոպայի ամենաշատ տուժած երկիրն Իսպանիան է: Այստեղ ավելի քան 65 հազար մարդ վարակվել է կորոնավիրուսով: