484 դիտում, 2020.03.28 14:54

Գյուղատնտեսության ոլորտում ամբողջությամբ կսուբսիդավորվի վարկերի տոկոսադրույքները

Գյուղատնտեսության ոլորտում ամբողջությամբ կսուբսիդավորվի վարկերի տոկոսադրույքները

Գյուղատնտեսության ոլորտում տրամադրվող վարկերի և գյուղատնտեսական լիզինգի համար բոլոր ծրագրերով և բոլոր սուբյեկտների համար տոկոսադրույքները զրոյացվել են, այսինքն պետությունն ամբողջությամբ սուբսիդավորելու է վարկերի տոկոսադրույքները։ Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից:

«Գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման համար նույնպես սահմանվում են 0% տոկոսադրույքով վարկեր և բացի այդ դրան ավելանում է պետական համաֆինանսավորում՝ 10-ից մինչև 70 տոկոսի չափով՝ կախված վարկի նպատակից։

Խոզաբուծության և թռչնաբուծության ոլորտներին տրամադրվող վարկերի համար 0% տոկոսադրույքով վարկերից զատ ևս հնարավորություն է տրվում 30% համաֆինանսավորման գործիքով նվազեցնել բանկի համար ռիսկը՝ խթանելով տվյալ գյուղատնտեսական ուղղությունների զարգացումը։

Գյուղատնտեսության ոլորտում ֆիզիկական անձանց միկրովարկավորման համար ևս սահմանվել է 0% տոկոսադրույք»,- ասված է հաղորդագրությունում։

 

կիսվել նյութով -