396 դիտում, 2020.03.28 14:16

Dasaran-ը հայտնվել է աշխարհի ԹՈՓ ընկերությունների կազմում, որոնք լավագույնս իրականացնում են հեռավար կրթություն այս օրերին

Dasaran-ը հայտնվել է աշխարհի ԹՈՓ ընկերությունների կազմում, որոնք լավագույնս իրականացնում են հեռավար կրթություն այս օրերին

 «Կրթությունը չի կարող դառնալ կորոնավիրուսի գերին, այլ պետք է հաղթանակած դուրս գա բոլոր նմանօրինակ իրավիճակներից»։

 Ընդդեմ այն մարտահրավերների, որ COVID-19 համավարակն ստեղծել է կրթական գործընթացների շարունակականության և արդյունավետության համար, DASARAN-ը՝ ի թիվս աշխարհի տարբեր անկյուններում գործող կրթական-տեխնոլոգիական այլ ընկերությունների, ցուցաբերում է բարձր ճկունություն՝ ուղղված այդ մարտահրավերների հաղթահարմանը։

 Համաշխարհային կրթական ոլորտում ծառայություններ մատուցող առաջատար NCR Eduservices ընկերությունն իր կայքում ներկայացրել է այն կազմակերպությունների ցանկը, որոնք ամբողջ աշխարհում օգնում են ուսուցիչներին և սովորողներին հաղթահարելու ստեղծված բարդ իրավիճակը և ապահովելու ուսուցման գործընթացի անընդհատությունը։

 DASARAN-ի կողմից առաջարկվող նորարարական լուծումները հատուկ տեղ են զբաղեցնում այս ցանկում։

կիսվել նյութով -