«Կրթությունը չի կարող դառնալ կորոնավիրուսի գերին, այլ պետք է հաղթանակած դուրս գա բոլոր նմանօրինակ իրավիճակներից»։
Ընդդեմ այն մարտահրավերների, որ COVID-19 համավարակն ստեղծել է կրթական գործընթացների շարունակականության և արդյունավետության համար, DASARAN-ը՝ ի թիվս աշխարհի տարբեր անկյուններում գործող կրթական-տեխնոլոգիական այլ ընկերությունների, ցուցաբերում է բարձր ճկունություն՝ ուղղված այդ մարտահրավերների հաղթահարմանը։
Համաշխարհային կրթական ոլորտում ծառայություններ մատուցող առաջատար NCR Eduservices ընկերությունն իր կայքում ներկայացրել է այն կազմակերպությունների ցանկը, որոնք ամբողջ աշխարհում օգնում են ուսուցիչներին և սովորողներին հաղթահարելու ստեղծված բարդ իրավիճակը և ապահովելու ուսուցման գործընթացի անընդհատությունը։
DASARAN-ի կողմից առաջարկվող նորարարական լուծումները հատուկ տեղ են զբաղեցնում այս ցանկում։