Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 228 նոր դեպք: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Նոր դեպքերը գրանցվել են 26 շրջաններում, մեծ մասը՝ Մոսկվայում ՝ 114:
Դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1264-ի՝ 62 մարզում: Ապաքինվել է 49 մարդ, մահացել՝ 4-ը: