360 դիտում, 2020.03.28 13:04

ԱՀ Շուշիի շրջանում կորոնավիրուսի տարածման ուղղությամբ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում

ԱՀ Շուշիի շրջանում կորոնավիրուսի տարածման ուղղությամբ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում

ԱՀ Շուշիի շրջանում կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելիչ միջոցառումների ուղղությամբ իրականացվում և նախատեսվում են միջոցառումներ։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Ստեղծվել է նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող շրջանային հանձնաժողով:

Շուշի քաղաքի կենտրոնական փողոցները ախտահարվել են քլորակրի 65 տոկոսանոց լուծույթով:

Ախտահարվել են Շուշի-Ստեփանակերտ երթուղին սպասարկող ավտոբուսները:

Ձեռք է բերվել ախտահանիչ հեղուկ (ալկոգել), որը տրամադրվել է գործող հիմնարկ-կազմակերպություններին:

Բնակչության շրջանում տարվել են բացատրական աշխատանքներ՝ անհարկի փողոց դուրս չգալու և զանգվածային միջոցառումներ չկազմակերպելու մասին:

Նախատեսվում է՝

Ախտահանիչ հեղուկներ տրամադրել տաքսու վարորդներին:

Շարունակել փողոցների, կանգառների, ավտոբուսների ախտահանման աշխատանքները:

կիսվել նյութով -