502 դիտում, 2020.03.28 12:44

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 600 000-ը․ Worldometer

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 600 000-ը․ Worldometer

Նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացածների թիվն ամբողջ աշխարհում գերազանցել է 600 000-ը: Այդ մասին վկայում են worldometer առցանց թարմացվող կայքի տվյալները։

Կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 27 417-ի, ապաքինվածներինը՝ 133 426-ի:

Մահացության ցուցանիշով առաջին տեղում է Իտալիան, որտեղ մահվան ելքով դեպքերը հասել են 9134-ի: Նրան հաջորդում է Իսպանիան՝ 5138 մահվան դեպքով։

Այնուհետև Չինաստանն է (3295), որտեղ վերջին օրերին վարակման 54 նոր դեպք է գրանցվել։

Մյուս ամենատուժած երկիրն Իրանն է, որտեղ հիվանդությունը 2378 մարդու կյանք է խլել: 

Վարակակիրների թվով առաջատար երկրներից են նաև ԱՄՆ-ն, Գերմանիան, Ֆրանսիան, Շվեյցարիան, Հարավային Կորեան և Միացյալ Թագավորությունը:

Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 170 երկրում:

կիսվել նյութով -