272 դիտում, 2020.03.28 11:42

Ավտովթար՝ Վայոց Ձորի մարզում. 20-ամյա ուղևորը տեղում մահացել է

Ավտովթար՝ Վայոց Ձորի մարզում. 20-ամյա ուղևորը տեղում մահացել է

Մարտի 28-ին՜ ժամը 00։20-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Երևանի բնակիչ՝ 40-ամյա Էմիլ Փանոսյանը իր վարած Peugeot մակնիշի ավտոմեքենայով Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 10.3 կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ և բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին։

Shamshyan.com-ի տեղեկություններով վթարի հետևանքով ուղևոր՝ Վայոց Ձորի մարզի բնակիչ՝ 20-ամյա Էրիկ Սաֆարյանը տեղում մահացել է։ Մահացածի դին շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Արտակարգ իրավիճակների նախարարւթյան Փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը: Վարորդին շտապօգնության ավտոմեքենան տեղափոխել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն, որտեղ համապատասխան օգնություն ստանալով՝ դուրս է գրվել։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

կիսվել նյութով -