կարևոր
2118 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-28 11:01

Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել․ վարորդը մահացել է

Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել․ վարորդը մահացել է

Մարտի 28-ին՝ ժամը 07:41-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մեծամոր-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հատնում են, որ Մեծամոր-Արմավիր ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Mazda» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլխի վայր շրջվել:

Փրկարարները վարորդի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: