Ուհան քաղաքում, որը դարձավ կորոնավիրուսային վարակի տարածման կիզակետը, մետրոպոլիտենը մասնակիորեն վերսկսել է իր աշխատանքը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մարտի 28-ին, ժամը 6.30-ին վերսկսվում են 1, 2, 3, 4, 6 և 7 գծերի աշխատանքը: Գնացքն աշխատանքային օրերին աշխատելու է 6:00-ից 23:00-ն, հանգստյան օրերին` 6:30-ից 23:00-ն», - ասված է Ուհանի կառավարության կողմից տարածած հաղորդագրությունում:
Միևնույն ժամանակ, մետրոյի բոլոր ուղևորներից պահանջվում է կրել պաշտպանիչ դիմակներ:
Այժմ Ուհանում գործում են ինը մետրոյի գործող գծեր և 228 կայաններ: