Բրազիլիայի կառավարությունը բոլոր օտարերկրացիների համար 30 օրով փակում է երկրի օդային սահմանները կորոնավիրուսի պատճառով: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում տալով երկրի արդարադատության և հասարակական անվտանգության նախարարությանը:
«30 օրով արգելվում է բոլոր օտարեկրացիների մուտքը Բրազիլիա՝ անկախ ազգությունից»,- ասվում է հաղորդագրությունում:
Սահմանափակումները չեն վերաբերում բեռնափոխադրումներին, ինչպես նաև Բրազիլիայի ռեզիդենտներին, միջազգային առաքելություն իրականացնող օտարերկրացիներին, բրազիլացիների մտերիմ բարեկամներին:
Նախօրեին Բրազիլիայի իշխանություններն արգելել էին օտարերկրացիներին երկրի նավահանգիստներում ափ իջնել: