կարևոր
2528 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-28 10:04

Հաստատված դեպքերի թիվը՝ 372, բուժվել է 28 քաղաքացի, կա մահվան 1 դեպք․ ԹԱՐՄԱՑՈՒՄ10։00 28.03.2020թ․

Հաստատված դեպքերի թիվը՝ 372, բուժվել է 28 քաղաքացի, կա մահվան 1 դեպք․ ԹԱՐՄԱՑՈՒՄ10։00 28.03.2020թ․

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 43 նոր դեպք: Այս մասին նշված է ՀՀ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: Հայաստանում մարտի 28-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 372 է: Թեստերից 2172-ը բացասական արդյունք է տվել: Մարտի 26-ին արձանագրվել է կորոնավիրուսով հիվանդի մահվան առաջին դեպքը:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:

Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվելու է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը: