կարևոր
1770 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-27 23:38

Բուժման չփորձված մեթոդներ չկիրառել, քանի որ չկան լուծման կարճ ճանապարհներ. ԱՀԿ ղեկավար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղակավարը կոչ է արել անհատներին և երկրներին, որպեսզի կորոնավիրուսի բուժման չփորձված մեթոդներ չկիրառեն, քանի որ չկան լուծման կարճ ճանապարհներ։

«Ավելին պատվաստանյութի ստեղծումը դեռ 12-18 ամիս ժամանակ է պահանջելու։ Իսկ բուժման նոր դեղամիջոցների համակցություն այս պահին փորձարկվում է Իսպանիայում և Նորվեգիայում»։