կարևոր
1808 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-27 23:11

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինն իրականացրել է ալկոգել արտադրող 20 տնտեսվարողների ստուգում

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինն իրականացրել է ալկոգել արտադրող 20 տնտեսվարողների ստուգում

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մարտի 26-ից 27-ն իրականացրել է Հայաստանի Հանրապետությունում ձեռքերի մաքրող, ախտահանիչ հեղուկներ (ալկոգել) արտադրող թվով 20 տնտեսվարող սուբյեկտի օծանելիքա­կոսմե­տի­կական արտադրանքի անվտանգության ստուգման վերաբերյալ ստուգաթերթով սահմանված պահանջների ստուգում: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Արդյունքում պարզվել է, որ 19 տնտեսվարողի արտադրանքի իրացումն ուղեկցվում է համապատասխանության գնահատման փաստաթղթով (առկա է հայտարարագիր) և արտադրանքի վրա առկա է համապատասխան մակնշում, իսկ մեկ տնտեսվարողի արտադրանքը չի ունեցել համապատասխանության գնահատման փաստաթուղթ, սակայն մակնշումը առկա է եղել: Վերջինս Տեսչական մարմնի պահանջով, արդեն իսկ, դիմել և ստացել է  համապատասխանության գնահատման փաստաթուղթ:

Վերը նշված արտադրանքի անվտանգության նկատմամբ ստուգումները շարունակվում են: