կարևոր
1694 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-27 22:26

Երեք զորամիավորումներում անցկացվել են պատրաստականության մակարդակի բարձրացման միջոցառումներ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Երեք զորամիավորումներում անցկացվել են պատրաստականության մակարդակի բարձրացման միջոցառումներ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Առաջին զորամիավորման հրամանատարական կազմի հետ մարտի 25-իանցկացվել են կրակի կառավարման մարզումներ:Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Զորամիավորման հրամանատար, գնդապետ Ժ. Պողոսյանի ղեկավարմամբ անցկացված մարզումների ընթացքում հստակեցվել են ստորաբաժանումների մարտական խնդիրներն ու փոխգործակցության պլանները, զինծառայողները հրահանգավորվել են առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ։

Մարտի 25-ից 26-ը 1-ին և 4-րդ զորամիավորումներում անցկացվել են մեքենավարման գործնական պարապմունքներ:

Պարապմունքների նպատակն էր շարասյուների կազմում մեքենավարման և ճանապարհային երթևեկության կանոնների վերաբերյալ վարորդական անձնակազմի գիտելիքների կատարելագործումը:

Զինծառայողների ֆիզիկական պատրաստվածության մակարդակը բարձրացնելու նպատակով մարտի 26-ին 5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող ստորաբաժանումներից մեկի զինծառայողներն անցկացրել են երթարշավ:

Հրամանատարական կազմը հետևել է դաշտային հանդերձանքով, հաստիքային սպառազինությամբ և զինամթերքի լրակազմով անցկացված երթարշավի ընթացքին, անձնակազմին տվել ցուցումներ բացթողումները շտկելու վերաբերյալ: