կարևոր
2451 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-27 21:27

Երևան քաղաքի փրկարարական ջոկատներից մեկում կա վիրուսակիր․ Վրեժ Գաբրիելյան

Երևան քաղաքի փրկարարական ջոկատներից մեկում կա վիրուսակիր․ Վրեժ Գաբրիելյան

Երևան քաղաքի փրկարարական ջոկատներից մեկում կա վիրուսակիր: Այս մասին մարտի 27-ի ասուլիսի ժամանակ հայտարարեց փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանը:

«Վարակակիրը մեկուսացված է և գտնվում է բուժման փուլում: Նրա հետ ակտիվ կոնտակտավորներ է համարվում 11 անձ: Վերջինները մեկուսացված են Լուսակերտի տարածքներից մեկում: Ամեն ինչ արվում է, որպեսզի հսկվի հետագա բարդացումների վտանգը»,- իր խոսքում նշեց Վրեժ Գաբրիելյանը:

Հավելենք, որ ըստ պաշտոնյայի՝  փրկարարը վարակվել է կնոջից: