կարևոր
5499 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-27 18:13

Բժշկական դիմակների արտադրությունը՝ Եղեգնաձորում

Բժշկական դիմակների արտադրությունը՝ Եղեգնաձորում

Հայաստանում և աշխարհում ստեղծված իրադրությանը համապատասխան ՝ Վայոց ձորի թեմը և «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն վերջին շաբաթներին աշխատում են արտակարգ ռեժիմով։



Երկու կառույցների աշխատանքային խմբերը ուշի ուշով հետևում են իրավիճակին՝ ժամանակին համապատասխան թիրախային օժանդակություն ցուցաբերելու համար։



Վերջին նախաձեռնությունը Եղեգնաձորում, «Գիտելիք» համալսարանի շենքի տարածքում բժշկական դիմակների արտադրամասի ստեղծումն էր։ Ընդամենը մի քանի օրվա օրուգիշեր աշխատանքի արդյունքում ձեռք բերվեց անհրաժեշտ ամեն ինչ՝ տարբեր տեսակի գործողությունների համար անհրաժեշտ կարի մեքենաներ, մինչև մոտ 50,000 դիմակ պատրաստելու համար անհրաժեշտ հումք, առանձնացվեց և կահավորվեց ուլտրամանուշակագույն ճառագայթներով վերջնական արտադրանքի ամբողջական ախտահանման (ստերիլիզացման) սենյակ և այլն։ Առաջնահերթության կարգով նախ կապահովվեն Եղեգնաձորի և Վայքի հիվանդանոցները, առողջական խնդիրներ ունեցող և բժիշկների խորհրդով ինքնամեկուսացված սոցիալապես անապահով անձինք, այլ կառույցների ու կազմակերպությունների աշխատոողներ և ծառայողներ։