20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
ԱՀ Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը հիմք ընդունելով Արցախի Հանրապետության կառավարության «ԱՀ ողջ տարածքում հանրային իշխանության մարմինների գործունեության նկատմամբ կիրառվող սահմանափակումների մասին» 2020թ մարտի 26-ի համապատասխան որոշման պահանջները, ԱՀ-ում նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի տարածման հնարավոր վտանգները կանխելու նպատակով, ժամանակավորապես դադարեցնում է ֆիզիկական և իրավաբանական անձանցից, հասարակական կամ այլ կազմակերպություններից դիմումների, հարցումների կամ այլ գրությունների առձեռն (թղթային) տարբերակով ընդունման գործընթացը և անցնում հեռավար (առցանց) գործունեության իրականացման։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Տեղեկատվական շտաբը:
«‼️Հորդորում ենք քաղաքացիներին, որ ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարություն հասցեագրվող բոլոր փաստաթղթերն ուղարկեն առցանց եղանակով՝ [email protected] էլեկտրոնային փոստի միջոցով, իսկ պարզաբանումների և հուզող հարցերի դեպքում զանգահարել «Թեժ գծին»՝ 097 50-70-08 հեռախոսահամարով»: