կարևոր
2337 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-27 17:38

Հայտնաբերվել են գերբեռնված կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներ

Հայտնաբերվել են գերբեռնված կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության վարչության, Երևանի տարածքային բաժնի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի, կառուցվածքային ստորաբաժանումների տրանսպորտային անվտանգության մասնագետները և ՀՀ ճանապարհային ոստիկանության ծառայության աշխատակիցներն ամբողջ հանրապետության տարածքում համատեղ շարունակում են իրականացնել վերահսկողական գործառույթներ կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցներում ուղևորների գերբեռնվածության գործընթացի նկատմամբ։ Այս մասին հայտնեցին ՀՀ կառավարությունից։

Մասնավորպես՝ սույն թվականիմարտի 26-ից 27-ն ընկած ժամանակահատվածում Ճանապարհային ոստիկանության «Աբովյանի» և «Արգավանդի» հենակետում հայտնաբերվել է Աբովյան-Երևան թիվ 261 միջմարզային ավտոբուսային երթուղում շահագործվող «Բոգդան» մակնիշի ավտոբուսը և Զվարթնոց Օդանավակայան-Երևան թիվ 201 միջմարզային ավտոբուսային երթուղում շահագործվող «Մերսեդես» մակնիշի ավտոբուսը, որը ուղևորափոխադրում էր իրականացնում դեպի Երևան քաղաք։ Վերոնիշյալ ավտոբուսների ուղևորներին իջեցնելուց հետո տրանսպորտային միջոցները հետ են ուղարկվել հետադարձ ուղղությամբ, իսկ ուղևորները այլ քաղաքացիների տրանսպորտային միջոցներով (մեկական) տեղափոխվել են Երևան քաղաք։

Ճանապարհային ոստիկանության «Նորագավիթի» հենակետում հայտնաբերվել է Երևանի ներքաղաքային թիվ 44 միկրոավտոբուսային երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի միկրոավտոբուսը, որը ուղևորափոխադրում էր իրականացնում գերբեռնված վիճակում. ուղեսրահում կանգնած ուղևորներին իջեցնելուց հետո միկրոավտոբուսը շարունակել է իր փոխադրումը։

Կրկին «Նորագավիթի» հենակետում հայտնաբերվել են «Գազել» մակնիշի սպիտակ հիմնագույնի միկրոավտոբուսը, որը ապօրինի ուղևորափոխադրում էր իրականացնում թիվ 44 միկրոավտոբուսային երթուղու ուղեգծով,որպես մրցույթով չընտրված տրանսպորտային միջոց և «Գազել» մակնիշի բեռնատար տրանսպորտային միջոց, որը Մասիս քաղաքից դեպի Երևան քաղաք էր տեղափոխում թվով 8 ուղևոր, որոնք իջեցվել են, իսկ տրանսպորտային միջոցը հետ է ուղարկվել։

Արդյունքում Պարետի կողմից տրված ցուցումները խախտողների  նկատմամբ կազմվել են  վարչական իրավախատման վերաբերյալ արձանագրություններ։ Վերոհիշյալ երթուղիները շահագործող կազմակերպության տնօրեններին Տեսչական մարմնի կողմից գրավոր տրվել է պարտադիր կատարման ցուցումներ։ Տեսչական մարմնի կողմից վերահսկողական գործընթացը կրելու է շարունակական բնույթ: