կարևոր
1201 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-27 17:23

Վրաստանում գտնվող ՀՀ քաղաքացիների հերթական խումբը մեկնեց Հայաստան

Վրաստանում գտնվող ՀՀ քաղաքացիների հերթական խումբը մեկնեց Հայաստան

Վրաստանում ՀՀ դեսպանությունը մարտի 27-ին կազմակերպել է Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների հերթական խմբի մեկնումը հայրենիք։ Այս մասին տեղեկացնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից։

«Վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում ստացած հատուկ թույլտվությամբ և Մառնեուլիի շրջանում տրված միջանցքով, պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, դեսպանությունն իրականացրել է ՀՀ 23 քաղաքացիների մեկնումը հայրենիք։ Դեսպանությունը հոգացել է, որ քաղաքացիները տեղափոխվեն մինչև Երևան»,- ասված է հայտարարության մեջ։

Վրաստանի Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով խիստ կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը (սահմանափակումը չի վերաբերում բեռնատարներին)։